Մշակել ենք ժամանակակից կորպորատիվ ֆիրմային ոճ UMS Soft ընկերության համար, որը ներառում է լոգոտիպ, գունային ներկապնակ, տիպոգրաֆիկա և կորպորատիվ նյութեր՝ ձևաթղթեր, այցեքարտեր, թղթապանակներ, ծրարներ, հուշանվերներ և սոցցանցերի ձևանմուշներ:
Նոր վիզուալ կերպարն ամրապնդեց բրենդը, բարձրացրեց նրա ճանաչելիությունը և դարձավ հաճախորդների ու գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցման հզոր գործիք:



«AMA Digital թիմի հետ համագործակցությունը կայացավ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով: Աշխատանքի բոլոր փուլերը համաձայնեցված էին, ժամկետները՝ պահպանված, իսկ առաջադրանքները՝ լիովին կատարված: Առաջարկված լուծումներն արտացոլում են մանրակրկիտ մոտեցում և ուշադրություն յուրաքանչյուր դետալի նկատմամբ:»
Վառ վիզուալ ինքնությունից և ՏՏ բրենդինգից մինչև բարձր ծանրաբեռնվածությամբ առցանց խանութներ և ամրագրման համակարգեր:
Մենք ստեղծում ենք բարձր ճշգրտության լոգոներ, մասշտաբավորվող դիզայն-համակարգեր, կորպորատիվ նյութեր և բրենդբուքեր, որոնք ընդգծում են տեխնոլոգիական հզորությունը: